Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականների համար նոր արգելքների նախագիծ

Ֆինլանդիան ներկայացրել է փախստականների համար նոր արգելքների նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունն օրինագիծ է ներկայացրել սահմանային ընթացակարգի մասին, որն արգելում է փախստականներին տեղաշարժվել երկրի ներսում, քանի դեռ ապաստան տրամադրելու մասին որոշում չի կայացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է գերատեսչությունը:

«Ներքին գործերի նախարարությունը հաստատման է ուղարկել սահմանային ընթացակարգ մտցնելու առաջարկի նախագիծը: Սահմանային ընթացակարգը սահմանամերձ երկիր ժամանած ապաստան հայցողների դիմումների ավելի ինտենսիվ մշակումն է: Դիմորդները պետք է լինեն սահմանին կամ մոտակայքում, մինչ նրանց դիմումն ընթացքի մեջ է: Գործնականում դիմորդը պետք է մնա ընդունելության կենտրոնում նախատեսված տարածքում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]