Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

«ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճությունից». Բորել

«ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճությունից». Բորել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն զգուշացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է կախված լինի ԱՄՆ նախագահի քմահաճությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«ՆԱՏՕ-ն չի կարող լինել «a la carte» ռազմական դաշինք, որը կախված է ԱՄՆ նախագահի քմահաճությունից», - Բրյուսելում ասել է Բորելը՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` վերջերս արած հայտարարությունների։

«ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող այսօր «այո» ասել, իսկ վաղը՝ «ոչ», երբ խոսքը դաշինքի պաշտպանության մասին է: Այն կա՛մ գոյություն ունի, կա՛մ ոչ», - հավելել է Բորելը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին 77-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ բողոքել էր այն բանից, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն կատարում վճարումները, և հիշել էր, որ ժամանակին «մեծ երկրներից» մեկի ղեկավարի հետ խոսել է չվճարող երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին։ Թրամփն ասել էր, որ ՆԱՏՕ-ի բյուջե կատարվող մուծումները չանելու դեպքում ինքը չի պաշտպանի հարձակման ենթարկված երկրին և նույնիսկ «կխրախուսի» հարձակվող կողմին`«անելու այն ամենը, ինչ ցանկանում է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]