Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների 
միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում 2024 թ. փետրվարի 2-18-ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), գորգագործության  վարպետներ Սուզաննա Ավետիսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք) և Անի Մարտիրոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Զառ համայնք):

Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ  և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոնին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում:

Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը: Միտված է նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]