Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Վահագն Խաչատուրյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրացման հետ կապված հարցեր

Վահագն Խաչատուրյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ 
տնտեսական ներուժի իրացման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ողջունելով հյուրին՝  նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում: 

Բակիտժան Սագինտաևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրացման և ընդլայնման վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել Միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, Միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:

Երկուստեք շեշտվել է Միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]