Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ակնկալում եմ, որ հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել․ Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

Ակնկալում եմ, որ հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը 
կշարունակի ամրապնդվել․ Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների, ամուր ընկերության և ժողովրդավարական գաղափարի վրա հիմնված հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել>>,- նշել է վարչապետը։

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու հրամանագիր, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ:

Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետի պաշտոնից՝ ստանձնելով երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]